Տվյալ դեպքում նա ընտրություն չուներ: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ դատապարտո՞ւմ է արդյոք նա Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 9-ին Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը ստորագրելու համար:
«Հարցը փոքր-ինչ այլ է: Պատերազմը տեւել է 44 օր: Պատերազմի երկրորդ օրը հայտարարվել էր ռազմական դրություն: Վերահսկողություն էր սահմանվել բոլոր լրատվական տարածությունների վրա, այդ թվում՝ սոցցանցերում: Եւ 44 օր մարդկանց խաբել են, որ մենք հաղթում ենք: 44 օր մարդկանց խաբել են, որ մենք հաղթում ենք: Այսինքն՝ ցնցումը հենց դրանից էր: Բոլորին խաբում էին, որ մենք առաջ ենք գնում... Ես գիտեի, թե ինչ է տեղի ունենում: Քաջատեղյակ մարդիկ գիտեին՝ ինչ է կատարվում: Սակայն բնակչությանը հիմարեցնում էին: Համաձայնագրի ստորագրումը շատերի համար շոկ էր Հայաստանում: Պարզվել էր, որ այդ ամբողջ ընթացքում չի եղել որեւէ հաջողված գործողություն, միայն ձախողումներ էին: Դա պարզապես անհնար է արտահայտել նորմատիվ լեքսիկայի շրջանակում: Ահա այդպիսի իրավիճակ»,-նշել է նա:





























