Մինչեւ մայիսի սկիզբ Գերմանիայում յուրաքանչյուր հինգերորդ մարդը պատվաստված կլինի կորոնավիրուսի դեմ: Այսպիսի գնահատական է հնչեցրել երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը Բեռլինում պատվաստման կենտրոններից մեկն այցի ժամանակ, հայտնում է DW- ն:
2021 թվականի առաջին երեք ամիսներին Գերմանիայում պատվաստվել էր բնակչության միայն 10 տոկոսը:
2021-ի երկրորդ եռամսյակում պատվաստումների արշավի տեմպերը նախատեսվում է արագացնել, հայտնել է Շպանը:





























