Չինական ավիակիրների խումբը զորավարժանքներ է անցկացնում Թայվանի մոտակայքում, եւ այդպիսի զորավարժությունները կանոնավոր կդառնան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի ռազմածովային ուժերը:
Ըստ հայտարարության՝ ավիակիրների խումբը՝ երկրի առաջին ավիակիր Liaoning-ի գլխավորությամբ, «սովորական» զորավարժանքներ է անցկացնում Թայվանի մերձակայքում գտնվող ջրերում:
Նպատակն է «բարձրացնել ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու կարողությունը»: «Հետագայում այսպիսի զորավարժանքներ պարբերաբար կանցկացվեն»:
Ավելի վաղ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր կղզու հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի չինական օդուժի «ներխուժման» մասին:





























