Եվրահանձնաժողովը շուտով Թուրքիային առաջարկ կանի փախստականների ֆինանսավորման հոսքն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում է «շատ ավելի լավ հարաբերություններ» ունենալ Անկարայի հետ, բայց «դեռ շուտ է»:
Նա նշել է, որ Անկարայի միացումը 2016 թվականի Միգրանտների մասին համաձայնագրին «բարի կամքի լուրջ դրսեւորում» կլինի: «Շուտով ԸԽ-ն հանդես կգա առաջարկությամբ, որն արտացոլում է: սկզբունքները», այդ թվում՝ փախստականների համար ավելի լավ հնարավորությունները եւ Թուրքիայի հանձնառությունը երկրներից անօրինական դուրս գալու դեպքերի կանխմանը:
Ֆոն դեր Լյայենն ասել է, որ հիմնարար իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը կարեւոր է, եւ ինքը խորապես մտահոգված է անցյալ ամիս Թուրքիայի որոշմամբ՝ դուրս գալ Ստամբուլի կոնվենցիայից, որի նպատակն է կանանց պաշտպանությունը բռնությունից:
Ըստ նրա՝ կարեւոր է, որպեսզի Թուրքիան հարգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները, որոնք միանշանակ դատավճիռ են կայացրել Օսման Քավալի եւ Սելահաթին Դեմիրթաշի նկատմամբ: «Որպես Եվրախորհրդի հիմնադիր անդամ, կարեւոր է, որպեսզի Թուրքիան հարգի ՄԻԵԴ-ի վճիռները»:
ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել անհապաղ ազատ արձակել ավելի քան երեք տարի անազատության մեջ գտնվող բարերար Քավալին եւ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության նախկին առաջնորդ Դեմիրթաշին





























