ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 6–ին, հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։
Ինչպես NEWS.am-ին փոխանցում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը եւ վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։





























