Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներից դժգոհ ռեստորանների սեփականատերերը եւ Հռոմի այլ բնակիչներ երեքշաբթի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ բախվել են ոստիկանության հետ:
Ծեծկռտուքի ժամանակ ոստիկան է վիրավորվել, հաղորդում է իտալական LaPress լրատվական գործակալությունը:
Մի քանի հարյուր ցուցարարներից շատերն իջեցրել էին պաշտպանիչ դիմակները եւ բղավում էին՝ «Աշխատանք» եւ «Ազատություն»: Ոմանք ծխային ռումբեր եւ այլ առարկաներ էին նետում:
Ռեստորաններն ու սրճարանները փակ են առնվազն մինչեւ ապրիլ: Թույլատրվում է միայն սննդի առաքումը եւ թեյք ըվեյ վաճառքը:





























