Սպիտակ տունը բացառել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ «պատվաստման անձնագրի» ցանկացած ձեւի ներդրումը, սակայն հայտարարել է, որ մասնավոր բիզնեսն ազատ է անել իր գործողություններում:

«Կառավարությունը չի աջակցում եւ չի աջակցի մի համակարգի, որն ամերիկացիներից հաշվառման տվյալների առկայություն է պահանջում: Չեն լինի ոչ պատվաստումների դաշնային բազա, ոչ դաշնային մանդատ, որ պահանջում է, որպեսզի բոլորը պատվաստումների մասին միասնական հաշվառման տվյալներ ունենան»,- ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

«Ամերիկացիների գաղտնիությունը եւ իրավունքները պետք է պաշտպանված լինեն, եւ այդ համակարգերն անարդար կերպով չեն օգտագործվել մարդկանց դեմ»,- ասել է Փսակին: