Հունիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, ավտովթար է եղել Վայոց ձորի մարզում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին եւ հայտնել է, որ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում վթար է եղել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վայքի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին 35-ամյա Արմեն Սահակյանը, վարելով Mitsubishi Pajero մակնիշի 21 ԼՏ 162 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե հենասյուներին եւ շրջվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող ուղեւորներ 30-ամյա Դիանա Մովսիսյանն ու 20-ամյա Նարեկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի քաղաքային հիվանդանոց:
Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի Վայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




























