ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել: Դա կլինի Բայդենի վարչակազմի առաջին այցը Մերձավոր Արեւելք:

Ակնկալվում է, որ Օսթինը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Բենի Հանցի եւ արտգործնախարար Գաբի Աշքենազիի հետ: Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ օրակարգում են Իրանը եւ այլ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ Սիրիան եւ Լիբանանը, հաղորդում է Axios-ը: