Այսօր վերականգնվել է Վրաստանի տարածքով գազի մատակարարումը Հայաստան: Հիշեցնենք, որ Վրաստանի նավթագազային ընկերությունը հուլիսի 8-ին դադարեցրել էր գազի մատակարարումը գազահաշվիչ կայանի վրա կատարվող վերականգնողական աշխատանքների պատճառով:
Վրցական ընկերության ներկայացուցչի խոսքերով, վրացի եւ հայ մասնագետներն օպերատիվկերպով իրականացրել են բոլոր աշխատանքները, ինչից հետո վերականգնվել է գազի մատակարարումը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ գազի մատակարարումը դադարեցվել էր հունիսի 16-21-ը, երբ վերականգնողական աշխատանքների անհարժեշտություն էր առաջացել «Ղազախ-Սագուրամո» գազատարի 3,6 կմ-անով հատվածում:
Գազի դադարեցման փուլում հայ սպասռողներին գազն անխափան մատակարարվել է Աբովյանում գտնվող գազապահեստարաններից:


























