Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը շուրջօրյա ջրամատակարարում կունենա։
Համաձայն հայաստանցի մասնագետների հետ մշակված նախագծի, քաղաքը բաժանվել է 12 հատվածների, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր ջրամբարը։ Այդ հատվածները միմյանց կկապվեն տարանցիկ գծերով՝ քաղաքի ամբողջ տարածքը ջրով հավասարապես ապահովելու համար։
Մոտակա օրերս Արցախի մայրաքաղաքի վերին երեք հատվածներն արդեն շուրջօրյա ջրամատակարարում կունենան։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 17 մլրդ դրամ։




























