Ջեյ Լոն չնախատեսված անակնկալ է մատուցել գերմանացի հեռուստադիտողներին։ Կազմակերպիչների նախատեսածի համաձայն՝ 42-ամյա փոփ-դիվան պետք է ելույթ ունենար մարզադաշտում, նոր հիթ կատարեր եւ ներկայացներ Love? անվամբ նոր ալբոմը։ Սակայն նա ավելին է արել` ի ցույց է դրել սեփական կուրծքը, հայտնում է ЕвроСМИ-ն:
Երգչուհու հագին գրաֆիկական պատկերներով սեւ-բեժագույն շոր է եղել, որն էլ ի ցույց է դրել աստղի մարմինը:
Հարցազրույցը տեղի է ունեցել դրսում։ Քամին բարձրացրել է Լոպեսի շրջազգեստը, այնպես որ հաղորդավար Թոմաս Գոթշալկը երգչուհուն օգնել է պահել փեշը։
Մինչ երգչուհին պայքարել է քամու դեմ, բոլորովին մոռացել է դեկոլտեի մասին։
Հագուստի փեշն ուղղելու համար հերթական անգամ կռանալով՝ նա ողջ մարզադաշտին ի ցույց է դրել իր կուրծքը։ Չնկատելով կատարվածը՝ նա շարունակել է պատմել նոր ալբոմի մասին, այն ժամանակ, երբ կուրծք շարունակել է բաց մնալ։ Միայն հաղորդավարի բազմանշանակ հազից հետո երգչուհին հասկացել է՝ ինչ է կատարվում եւ կարգի է բերել իրեն։




























