Բրիտանական սկանդալային երգչուհի Էմի Ուայնհաուսը չեղյալ է հայտարարել իր համերգները Թուրքիայում եւ Հունաստանում հունիսի 18-ին Սերբիայում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո:
Շոուները պետք է կայանային հունիսի 20-ին Ստամբուլում եւ հունիսի 22-ին Աթենքում: Հաջորդ համերգը նախատեսված է հուլիսի 8-ին, Բիլբաոյում:
Սերբիայում ելույթի ժամանակ երգչուհին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ եւ չի կարողացել երգել: Այդ մասին վկայում են YouTube-ում զետեղված հոլովակները: Մեկուկես ժամանոց շոուի ժամանակ, որին 20 հազար մարդ է մասնակցել, Ուայնհաուսը երկու անգամ լքել է բեմը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:




























