Մոսկվայի հայկական գերեզմանոցում հունիսի 20-ին ծաղկեպսակներ են դրվել Երկրորդ աշխարհամարտի մասնակիցների եղբայրական գերեզմաններին:
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան, Հայ առաքելական եկեղեցու, Ռուսաստանի հայերի միության, վետերանների միությունների, հասարակական եւ պետական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ եւ ուսանողներ: Միջոցառումը կազմակերպվել է Ֆաշիստական Գերմանիայի կողմից Խորհրդային միության վրա հարձակման տարելիցի կապակցությամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից:




























