Հունիսի 25-26-ին «Արթուրս» համալիրում (Կոտայքի մարզ, գ. Արզական) տեղի կունենա Վերականգնվող էներգետիկայի սեմինարների եւ կլոր սեղանների միջոցառումների շարք:

Հունիսի 25-ի կլոր սեղանների թեմատիկ բաժինն է`«Ուղեցուցային ծրագրի ներկայացում եւ Հայաստանի ներուժը օգտագործելու սեփական մաքուր էներգետիկ ռեսուրսները էլեկտրական, ջերմային եւ վառելիքային էներգիայի ստացման համար»: Ծրագիրը ներառում է նախանշված թիրախների կարճաժամկետ, միջին ժամկետի եւ երկարաժամկետ հեռանկարների համար` միաժամանակ առաջարկելով խթանող քաղաքականության տարրեր, որոնք եւս կքննարկվեն միջոցառման ընթացքում:

Հունիսի 26-ի սեմինարների թեմատիկ բաժիններն են` «Փոքր հզորության հիդրոկայանների զարգացման հեռանկարները եւ խոչընդոտները», «Ցանցային հողմէներգետիկայի զարգացման հեռանկարները եւ խոչընդոտները», «Վերականգնվող էներգետիկայի ներթափանցումը տրանսպորտային ոլորտ»: