ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնականուհին հեռացել է աշխատանքից եւ այսուհետ ներգրավված է լինելու պոռնոինդուստրիայի մեջ: 24-ամյա Սամանթա Քոգելմանը մեծահասակների համար ֆիլմերի սիրահարներին ծանոթ է որպես Սամմի Սփեյդս:

2006-ի ամռանը, Սամանթան լինելով քոլեջի ուսանողուհի, աշխատանքի է անցել սենատոր Հիլարի Քլինթոնի Բուֆալոյի գրասենյակում (Նյու Յորքի նահանգ):

Քլինթոնի մոտ անցկացրած պրակտիկայի ժամանակ աղջիկը տարբեր աշխատանքներ է կատարել, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Սակայն երիտասարդ աղջկա քաղաքական կարիերան կտրվեց, երբ նա ամուսնացավ ռոք-երաժիշտ Ադամ Քոգելմանի հետ եւ տեղափոխվեց Լոս Անջելես: Ինքը` պոռնոաստղը նշում է, որ այդ ինդուստրիայում է հայտնվել ֆինանսական խնդիրների պատճառով:

Այդ ընթացքում Սամմի Սփեդսը լուծել է իր նյութական խնդիրները, հասցրել է դառնալ աստղ, նկարահանվելով տասնյակ պոռնոֆիլմերում:

Հարցազրույցում Սամմին խոստովանում է, որ դժվար թե Քլինթոնը հպարտանա իր նախկին օգնականուհիով, բայց վստահեցնում է, որ պետքարտուղարի նկատմամբ խորը հարգանք է տածում: