Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր` հունիսի 21-ին տեղի է ունեցել բանաստեղծ, «Սոմա» պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Ասատրյանի «Սիրո երաշտ» գրքի շնորհանդեսը։ «Սիրո երաշտը» բանաստեղծությունների ժողովածու է եւ հեղինակի երկրորդ գիրքը։
«Գիրքը միայն այն սիրո մասին չէ, որ երիտասարդը կարող է գրել։ Խցանումներում հնչող հայհոյանքներն էլ են սիրո երաշտի պատճառ, մեկս մյուսին թարս նայելը, բամբասելը նույնպես սիրո երաշտի արդյունք են։ Բայց երբ գրում եմ երաշտի մասին, ասում եմ նաեւ, թե ինչ դեղահաբ է պետք դրա համար»,- ասել է երիտասարդ բանաստեղծը։
Շնորհանդեսին մասնակցել են բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:




























