Մոդելյեր Ջոն Գալյանոն հայտարարել է, թե իր սկանդալային վարքի եւ հակասեմական արտահայտությունների պատճառը եռակի կախվածությունն է` վալիումի տրանկվիլիզատորից ալկոհոլից եւ քնաբերից, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Daily Telegraph-ը:
Գալյանոյի խոսքով, ռեստորանում տեղի ունեցած միջադեպից առաջ ինքը հակադեպրեսանտներ էր օգտագործել: Իր հոգեկան առողջությամբ էլ Ջոն Գալյանոն մտադիր է արդարանալ դատավարության ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մոդելյերը ձերբակալվել էր փետրվարի 24-ին La Perle սրճարանում Փարիզի Մարե թաղամասում: Նրա դեմ ցուցմունք էին տվել, որ հակասեմական արտահայտություններ է արել եւ սեր է խոստովանել Հիտլերին: «Christian Dior» ընկերությունը խզել էր պայմանագիրը Գալյանոյի հետ:



























