Իտալիայում գտնվել է առաջին հռոմեացի կայսեր՝ Օգոստոսի մարմարե գլուխը, որը մոտ 2 հազար տարեկան է: Այն հայտնաբերվել է Իզերնիայում, հաղորդում է «RG»-ը:

35 սմ բարձրությամբ գլուխը կարող է թվագրվել մ.թ.ա. 20-րդ դարի եւ  մ.թ.ա. 10-րդ դարի միջեւ:

Իզերնիան, որը հայտնի էր որպես Էզերնիա հնագույն աշխարհում, եղել է սամնիթներ կոչվող իտալացի ժողովրդի տունը: Ավելի ուշ այն դարձել է հռոմեական գաղութ: Քաղաքը մասնակի փլուզվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, սակայն վերականգնվել է:

Օկտավիանոս Օգոստոսը այնպես է վերաշինել քաղաքը, որը ձգվում էր Բրիտանիայից մինչեւ Եգիպտոս, որ արդարացի կերպով պարծեցել է, որ Հռոմն ընդունել է աղյուսե և թողել մարմարե: