«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն «Արմենիան Քարդ» ՓԲԸ նոր բաժնետոմսեր է ձեռք բերել եւ դարձել է երկրորդ բաժնետերը` Հայաստանի կենտրոնական բանկից հետո։ Այս մասին այսօր`հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
Ըստ Գիշյանի՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն իր կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների ծավալով, ինչպես նաեւ Բանկի սպասարկմանցանցում կատարված գործարքների ծավալով առաջինն է ՀՀ բանկային համակարգում։
«Հայաստանում տրամադրված վճարային քարտերի թվի մոտ 15 տոկոսը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿե-ի քարտերն են, սակայն կատարված գործարքներով տոկոսային բաժինը կազմում է մոտ 20 տոկոս։ Սա նշանակում է, որ հաճախորդները ակտիվորեն են օգտվում ծառայությունիցե,-նկատեց նա՝ նշելով, որ 2010 թ.-ի տվյալներով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի տրամադրած քարտերով կատարվել է 85 մլրդ դրամի գործարք, իսկ Բանկի սպասարկման ցանցում` մոտ 87 մլրդ-ի գործարք։ Բանկն ունի 124 բանկոմատներ եւ այս ցուցանիշով եւս Բանկը առաջինն է Հայաստանում:
Գիշյանի խոսքով՝ բանկի տրամադրած American Express Gold Քարտերով հաճախորդներին հնարավորություն է տրվում օգտվել «SELECTS» զեղչային միջազգային ցանցից։ «Քարտի հայաստանյան հաճախորդը հնարավորություն ունի օգտվել զեղչային համակարգից նաեւ արտասահմանում, նաեւ տրամադրվում է ճանապարհորդութայն ապահովագրության փաթեթ, որը ներառում է Ճանապարհորդության ընթացքում առաջացած բժշկական ծախսեր, ինչպես նաեւ ապահովագրություն ճանապարհորդության ընթացքում առաջացած անհարմարավետություններից: Արդեն փոխհատուցումների մի քանի դեպք է եղել»,- ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը:
Բանկն օգոստոսին հատուկ առաջարկ է ներկայացնելու նաեւ ֆուտբոլասերների համար։ Գիշյանը տեղեկացրեց, որ բանկը UEFA Չեմպիոնների Լիգայի հետ համատեղ կթողարկի MasterCard քարտեր, որոնց կներառվեն մի քանի անակնկալներ հատուկ ֆուտբոլասերների համար։ Այն հնարավորություն է տալու քարտատիրոջը իր •ործարքների դիմաց ստանալ Չեմպիոնների լիգայի լոգոտիպը կրող երաշխավորված մրցանակներ, իսկ առավել ակտիվ եւ հաջողակ քարտատերերին հնարավորություն կընձեռնվի վայելելու 2011-2012թ. մրցաշրջանի Չեմպիոնների Լի•այի խաղարկության Եզրափակիչը հենց մարզադաշտից` նվիրելով նրան եզրափակչի տոմսեր:
Նրա խոսքով՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը աշնանը եւս մի շարք նոր առաջարկներ կներկայացնի հաճախորդներին MasterCard, VISA եւ American Express վճարային համակարգերով։
Ի դեպ ասուլիսի ընթացքում իրականացվեց խաղարկություն բանկի թողարկած American Express Gold քարտերերի միջեւ նախապես հայտարարված ակցիայի շրջանակներում, ըստ որի 2011թ ապրիլ մայիս ամիսների ընթացքում առավել ակտիվ քարտատերերի միջեւ խաղարկվելու էր «Երեւան-Եվրոպայի ցանկացած կետ Երեւան» ավիաչվերթի տոմս երկու անձի համար: Քարտատերերի քարերի համարների վերջին 4 թվերի խաղարկությամբ «65 94» թվով քարտի սեփականատերը, շահեց նշված չվերթի տոմսը։



























