Արդեն երկրորդ տարին է, որ «Սյունիք» բարեգործական ՀԿ-ն միջկովկասյան ամառային ակադեմիա է կազմակերպում Վայոց Ձորի մարզում:
Այս տարի ակադեմիայի նպատակն է վերապատրաստել երիտասարդ կադրերի որպես վերապատրաստողներ եւ նրանց զինել կոնֆլիկտի վերլուծման, կառավարման, փոխակերպման, կոնֆլիկտի միջնորդության եւ կարգավորման գիտելիքներով ու հմտություններով:
Ամառային ակադեմիան արդեն ընթացքի մեջ է եւ կտեւի 3 շաբաթ, որին մասնակցում են 10 երիտասարդ ակտիվիստներ Վրաստանից, 20 երիտասարդներ Հայաստանից եւ 1 մասնակից Վիենայից: Ակադեմիայի վերապատրաստողները հրավիրված փորձագետներ են Հայաստանից, Վրաստանից եւ Նիդեռլանդներից: Ամառային ակադեմիայի ֆինանսավորումը ապահովում է Գերմանիայի արտաքին գերատեսչությունը եւ արտաքին կապերի ինստիտուտը:




























