«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍԱրմենիա» բորսայում դոլարի փոխարժեքը սկսել է դանդաղ վերելք ապրել` ինչպես եւ կանխատեսվում էր: Այսօր` հունիսի 23-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373.93 դրամ` երեկվա համեմատ արժեւորվելով 0.17 կետով:
Ընդհանուր առմամբ, վաճառվել է 3.3 մլն դոլար: Հարկ է նշել, որ առեւտրային նստաշրջանի վերջում առաջարկի եւ պահանջարկի միջեւ մեծ խզում է առաջացել, ինչը անորոշ է դարձնում փոխարժեքի շարժը հաջորդող օրերին: Այսպես`դոլարի առաջարկը կատարվել է 374 դրամով, իսկ պահանջարկը կազմել է 373.50 դրամ:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն, ընդհանուր առմամբ, նույնպես աճ է ունեցել, թեեւ որոշ բանկեր փոխարժեքի փոփոխություն չեն կատարել: Դոլարի առքի առավելագույն գինը 373.50-նն է, իսկ գնել կարելի է 374.50-ով:




























