Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը այս տարվա հոկտեմբերին մենահամերգով հանդես կգա Բաքվում:

Նրա այցելության շուրջ բանակցություններն արդեն կայացել են, բայց կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Կիրկորովի մամուլի ծառայության ղեկավար Գենադի Ռիբակը: