Նյու Յորքի գլխավոր դատախազության գրասենյակը հետաքննություն է սկսել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization-ի դեմ, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով NBC News-ը:
«Մենք տեղեկացրել ենք Թրամփի կազմակերպությանը, որ կազմակերպության հետաքննությունն այլեւս զուտ քաղաքացիական չէ: Այժմ մենք ակտիվորեն քրեական հետաքննություն ենք իրականացնում՝ Մանհեթենի դատախազության հետ համատեղ», - ասված է հայտարարության մեջ:
Դատախազության տվյալներով՝ Trump Organization-ն արհեստականորեն ուռճացրել է ակտիվների արժեքը՝ նոր վարկեր ստանալու համար: Գործը հարուցվեց այն բանից հետո, երբ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը բացահայտ հայտարարեց, որ Trump Organization-ը հաճախ է դիմում նման պրակտիկայի:
Ավելի վաղ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները ներխուժել էին Նյու Յորքի նախկին քաղաքապետ եւ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ «Ռուդի» Ջուլիանիի բնակարան: Ջուլիանին ինքն այդ խուզարկությունն «անվերահսկելի» է անվանել, որն իրականացվել է բնակարանի տիրոջը «դեմ տալու» փորձով: Խուզարկության ընթացքում դաշնային գործակալները դուրս են բերել բոլոր էլեկտրոնային սարքերը՝ համակարգիչներն ու այլ գրասենյակային սարքավորումներ:
Ռուդի Ջուլիանին մեղադրվում է ԱՄՆ արտաքին գործակալների գրանցման մասին օրենքի խախտման մեջ. ՀԴԲ-ի տվյալներով՝ նա որպես օտարերկրյա գործակալ ուկրաինացի անանուն պաշտոնյայի անունից չի գրանցվել:





























