Եվրոպայում առաջին թռչող տաքսիները կարող են շահագործվել արդեն 2024 թվականին, հայտարարել է Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալությունը (EASA)՝ Reuters-ի հաղորդմամբ:

Մի քանի եվրոպական ընկերություններ հայտարարել են Urban Air Mobility տրանսպորտային միջոցների ստեղծման մասին, որոնք նախատեսված են ուղեւորների կամ բեռների անօդաչու թռիչքների համար, ինչպիսիք են բժշկական պարագաների մատակարարումը: 

«Կարծում եմ, որ (օդային) տաքսիների կոմերցիոն օգտագործումը կարող է սկսվել 2024 կամ 2025 թվականներին», - ասել է EASA-ի գործադիր տնօրեն Պատրիկ Կայը:

EASA-ը մեջբերում է թվեր, ըստ որոնց կարելի է ենթադրել, որ Եվրոպայում UAM շուկան մինչեւ 2030 թվականը կկազմի 4,2 միլիարդ եվրո, ինչը հնարավորություն կտա ստեղծել 90.000 աշխատատեղ: Նոր տեխնոլոգիաների համաշխարհային շուկայի շուրջ 31 տոկոսը կենտրոնացված կլինի Եվրոպայում:

EASA-ն արդեն սկսել է որոշ նախագծերի հավաստագրման գործընթացը եւ մինչեւ 2024 թվականը ակնկալում է թեթեւ մեքենաների առաջին հաստատումները:

EASA-ն կենտրոնացած է ուղեւորների համար վարորդով ավտոմեքենաների եւ բեռների առաքման համար անօդաչու դրոնների հետ կապված նախագծերի շուրջ: Կայը ասել է, որ մի քանի տարի կպահանջվի, որպեսզի ամբողջովին ավտոնոմ տրանսպորտային միջոցներ հայտնվեն: