Մեքսիկայում ձերբակալվել է 72-ամյա տղամարդ, որը խոստովանել է, որ առնվազն 30 մարդ է սպանել վերջին 20 տարում, գրում է Лента.ру–ն։

Ոստիկանությունը նրա հետքի վրա է դուրս եկել 35-ամյա Ռեյնա Ռոդրիգեսի մահվանից հետո, որն անհետացել էր մայիսի 13-ին։ Մեքսիկացու տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է բազմաթիվ մարդկային մնացորդներ։ Իրավապահների տվյալներով՝ տղամարդը մասամբ կերել է իր զոհերի միսը։ Բացի այդ, թոշակառուի տանը հայտնաբերվել են տարբեր տարիների զոհերի փաստաթղթեր եւ անձնական իրեր։

Կասկածյալի տանը հայտնաբերել են նաեւ փոքրիկ սղոց եւ ավելի քան տասնյակ սպանությունների ձայնագրություններ։ Ոստիկանությունը կարծում է, որ նա սպանել եւ մասնատել է Ռեյնա Ռոդրիգեսին։ Սերիական մարդասպանի զոհերի ճշգրիտ թվաքանակը կպարզվի ԴՆԹ փորձաքննությունից հետո։

Հանցագործի վերջին զոհը միայնակ մայր Ռեյա Ռոդրիգեսն էր, որն ապրում էր տղամարդու հարեւանությամբ եւ բջջային հեռախոսների փոքրիկ խանութ ուներ։ Հարեւանները պատմել են, որ մեքսիկացին հաճախ էր այցելում կնոջը եւ նրան ուտելիք էր տանում։ Վերջին անգամ կնոջը տեսել են այն ժամանակ, երբ նա հյուր էր գնում մարդասպանին։