Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված իրավիճակի պատճառով Լեհաստանը անհրաժեշտ է համարում Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների ցուցակում ավելացնել բելառուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պատժամիջոցները պետք է վերաբերեն առաջին հերթին Բելառուսի տարածքի օդային երթեւեկության հարցերին եւ բելառուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքին: Հետեւանքները պետք է կրեն նաեւ ահաբեկչական գործողությունների համար անմիջականորեն պատասխանատու անձինք»,- ասել է վարչապետը: