Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունն արձանագրել է Սենկակու կղզիների տարածքային ջրերում չորս չինական նավի հայտնվելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Kyodo-ն:
Երկուշաբթի երեկոյան չորս նավ մուտք է գործել տարածքային ջրեր Սենկակու կղզիների մոտ (չինական անվանումը` Դյաոյուդյաո), որոնց հավակնում է Չինաստանը: Դրանցից երկուսը փորձել են մոտենալ ձկնորսական նավին: Ծառայությունը նշում է, որ այս տարվա սկզբից ի վեր սա տարածքային ջրերում չինական նավերի 18-րդ հայտնվելն է: Չինական նավերից մեկի վրա ավտոմատ թնդանոթ է նկատվել:
Սենկակու կղզիները (չինական անվանումը` Դյաոյուդյաո) տարածքային վեճի առարկա են Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ: Ճապոնիան պնդում է, որ դրանք զբաղեցնում է դրանք 1895 թվականից ի վեր, Պեկինում հիշեցնում են, որ 1783 եւ 1785 թվականների ճապոնական քարտեզներում Դյաոյուդյաո (Սենկակու) նշված է որպես Չինաստանի տարածք: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ վերահսկողության տակ եւ 1972 թվականին փոխանցվել էին Ճապոնիային: Թայվանը եւ մայրցամաքային Չինաստանը կարծում են, որ Ճապոնիան դրանք անօրինական է պահում: Տոկիոն կարծում է, որ Չինաստանը եւ Թայվանը կղզիներին սկսել են հավակնել 1970-ականներից, երբ պարզ դարձավ, որ դրանց ջրերը հարուստ են օգտակար հանածոներով: Տարածքային վեճն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը 2012-ին ճապոնացի մասնավոր սեփականատիրոջից գնեց Սենկակու արշիպելագի հինգ կղզիներից երեքը (չինական անվանումը ՝ Դյաոյուդյաո)` այդպիսով ընդգծելով դրանց պետական կարգավիճակը:





























