Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այս շաբաթ կհանդիպի շուրջ 20 ամերիկյան խոշոր ընկերությունների ղեկավարների հետ Թուրքիայում ներդրումների հարցերը քննարկելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրին, որոնցից մեկն ասել է, որ դա կդառնա հունիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպման «նախերգանքը»:
Մայիսի 26-ի մամուլի ասուլիսին քաջատեղյակ աղբյուրները հայտնել են, որ այն կկազմակերպվի ԱՄՆ Առեւտրի պալատի, Թուրքիայի նախագահի ներդրումային գրասենյակի, Թուրքիայի դեսապանատան եւ Թուրքիայի Պալատների եւ առեւտրային բորսաների միության կողմից:
Այն կազմակերպվել էր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենի եւ Էրդողանի՝ հունիսի 14-ին կայանալիք հանդիպման նախօրեին:
Դեռեւս հայտնի չէ՝ որ ընկերությունները կմասնակցեն այդ միջացառմանը:
«Դա ամերիկյան ընկերությունների հետ հարաբերությունները ստուգելու ձեւ է, ինքնատիպ նախնական աշխատանք նախքան Բայդենի հետ անձնական հանդիպումը»,-ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է, որպեսզի ներքին եւ միջազգային լսարանը ստանա հաղորդագրություն, որում ասվում է, որ Թուրքիան կարեւոր գործընկեր է:
Մեկ ուրիշ աղբյուրի խոսքով՝ ասուլիսին կմասնակցեն Microsoft-ի եւ Netflix-ի ղեկավարները:
ԱՄՆ Առեւտրի պալատի մամուլի քարտուղարը հայտնել է, որ այդ հանդիպումը փակ ձեւաչափով է անցկացվելու, քանի որ չեն կարող ներկայացնել ինչ-որ մանրամասներ:
Բայդենը հեռավորություն է պահպանել Էրդողանից պաշտոնը զբաղեցնելու առաջին օրվանից, եւ, ի տարբերություն նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա վարչախումբը քննադատել է իրավիճակը Անկարայում մարդու իրավունքների առնչությամբ:
Առաջնորդներն անցկացրել են միայն մեկ հեռախոսազրույց՝ ապրիլի 23-ին, երբ նշանակվել էր ՆԱՏՕ-ի հանդիպումը եւ երբ Բայդենը հայտնել էր Էրդողանին, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:





























