Անհայտ կորած տղամարդու դին հայտնաբերվել է Բարսելոնայի արվարձանում գտնվող պապիե-մաշեից պատրաստված դինոզավրի մեջ:

Ինչպես հայտնում է BBC-ն, հայր ու որդի տարօրինակ հոտ են զգացել Սանտա Կոլոմա դե Գրամանետում ցուցադրվող ստեգոզավրոսի քանդակից եւ ոստիկանություն են կանչել այն ​​բանից հետո, երբ հայրը տեսել է մարմինը դինոզավրի ոտքի ճեղքից:

Դինոզավրի մեջ հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի, որը համարվում էր անհայտ կորած:

Չնայած ոստիկանությունը չի հաստատել, թե ինչպես է նա հայտնվել քանդակի ներսում, տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ տղամարդը գցել է հեռախոսը դրա մեջ, եւ երբ փորձել է դուրս բերել, ինքն է ընկել մեջը ու գլխիվայր կախվել, սակայն կարող էր օգնություն կանչել:

Ոստիկանությունը սպասում է դիահերձման արդյունքներին՝ պարզելու մահվան պատճառը: