Հյուսիսային Կորեայում արգելել են «մալետ» սանրվածքը, նեղ ջինսերը եւ փիրսինգի որոշ տեսակներ՝ երկիրը արեւմտյան նորաձեւության «անկումային» միտումներից պաշտպանելու համար:

Միջոցառումները ձեռնարկվել են «Ռոդոն Սինմուն» պաշտոնական թերթում տեղ գտած հոդվածից հետո, ըստ որի՝ պետք է ավելի շատ բան անել «կապիտալիստական ​​մշակույթի կողմից երկրի «գրավումը» կանխելու համար», հայտնել է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը:   

«Ռոդոն Սինմուն»-ը հոդված է հրապարակել, որում մտահոգություն է հայտնում, որ Հյուսիսային Կորեայի երիտասարդները գնալով ավելի են շատ են հետեւում արեւմտյան նորաձեւության միտումներին:

«Մենք պետք է զգուշանանք կապիտալիստական ​​կենսակերպի նույնիսկ չնչին նշաններից եւ պայքարենք դրանցից ազատվելու համար», - ասվում է հոդվածում:

Հաղորդվում է, որ իշխանությունները օրենքից դուրս են հայտարարել բոլոր սանրվածքները՝ բացառությամբ 15-ի, եւ «ճիշտ» սանրվածքների մասին հրաման են արձակել:

Քթի եւ շրթունքների փիրսինգը, նեղ ջինսերը եւ ֆիրմային շապիկները նույնպես արգելված են: