ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը եւ Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչի ձերբակալումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բելառուսի կողմից Ryanair-ի կոմերցիոն չվերթի հարկադրումը, որը ուղեւորվում էր Եվրամիության երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ արտասահման մեկնող բելառուս լրագրող Ռոման Պրոտասեւիչի հետագա ձերբակալումը միջազգային նորմերի ուղղակի խախտում է»,- հայտարարել է Բայդենը, ում խոսքերը մեջբերում է Սպտակ տան մամուլի ծառայությունը:

Բայդենը շեշտել է, որ կատարվածը որպես «ամոթալի հարձակում է գնահատում քաղաքական այլախոհության եւ մամուլի ազատության դեմ եւ կոչ է անում ազատ արձակել Պրոտասեւիչին եւ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից անարդարացիորեն կալանավորված մյուս քաղբանտարկյալներին»: