Առնվազն երեք մարդ է սպանվել երկուշաբթի Օհայո նահանգի Ուեսթ Ջեֆերսոն քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով NBC-ն:

Զոհերից երեքը հայտնաբերվել են Ջեքսոն սթրիթի վրա գտնվող տներից մեկում, եւս մի քանի դի հայտնաբերվել է շենքի մոտ, սակայն դրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Իրավապահ մարմինների տվյալներով` կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով 17:27-ին:

Դեպքի վայրը շրջափակված է, ոստիկանությունն այժմ զննում է տարածքը, կասկածյալներին եւ ապացույցներ է որոնում, ինչպես նաեւ պարզում է զոհերի ինքնությունը: