«Փյունիկ» մարզադաշտում հունիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից իրականացվող «Երեւանի գավաթ» ֆուտբոլի առաջնության մրցաշարի եզրափակիչ խաղերը: Մրցաշարը նվիրված էր Ա. Մարգարյանի 60-ամյակին: Ֆուտբոլային մրցաշարն անցկացվում էր Երեւան քաղաքի վարչական շրջանների ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կազմակերպությունների միջեւ:
«Երեւանի գավաթ» ֆուտբոլի առաջնության մրցաշարում Կենտրոն - Դավթաշեն վարչական շրջանների ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության թիմերի խաղի արդյունքում 7:4 հաշվով 3-րդ տեղը գրավել է Դավթաշենի թիմը, իսկ եզրափակչի արդյունքում երկրորդ տեղը գրավել է Ավան վարչական շրջանի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Ֆուտբոլային թիմը: «Երեւանի գավաթ»-ի հաղթող է դարձել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության թիմը:
Հաղթողներին գավաթներ եւ մեդալներ է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը:




























