ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել է «մոբիլիզացնել միջազգային աջակցությունը»՝ Գազային օգնելու համար:

Նշելով, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ զինադադարը պահպանվում է, Բլինքենը խոստովանել է, որ այն չի լուծում իսրայելա-պաղեստինյան հակամարտության որեւէ հիմնական խնդիր, հաղորդում է AP-ն:

Բլինքը չի հանդիպի ՀԱՄԱՍ-ի հետ, որը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը, եւ որին Իսրայելն ու ԱՄՆ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն:

«Մենք կարծում ենք, որ պաղեստինցիներն ու իսրայելացիները հավասարաչափ արժանի են նրան, որ ապահով ու անվտանգ ապրեն, օգտվեն ազատության, հնարավորությունների եւ ժողովրդավարության հավասար չափերից, որպեսզի նրանց արժանապատվորեն վերաբերվեն»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Վերջինս իր մեկնաբանություններում համարյա չի հիշատակել պաղեստինցիներին՝ հայտարարելով «շատ հզոր» պատասխանի մասին, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը:

Նեթանյահուն խոսել է գրավյալ Արեւմտյան ափին «տնտեսական աճ ապահովելու» մասին, բայց ասել է, որ խաղաղություն չի լինի, քանի դեռ պաղեստինցիները չեն ճանաչել Իսրայելը որպես «հրեական պետություն»:

Բլինքենը երեքշաբթի օրը կմեկնի Ռամալլա, որպեսզի հանդիպի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: