Մեծ Բրիտանիայի ափերին հայտնվել է շուրջ մեկ տոննա կոկաին գրեթե 80 միլիոն ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ, հաղորդում է AP-ն:

Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) տվյալներով՝ թմրանյութերը փաթեթավորված էին անջրանցիկ փաթեթներում եւ ամրացված փրկարար բաճկոններին: Դրանք հայտնաբերվել են անցորդների կողմից, որոնք ահազանգել են տեղի ոստիկանությանը:

Փաթեթների երկու խմբաքանակները հայտնաբերվել են Արուելյան Սուսեքսում՝ Հասթինգսի եւ Նյուհեյվենի մերձակայքում:

Ենթադրվում է, որ ընդհանուր քաշը կազմում է շուրջ 960 կգ կոկաին, որի արժեքը փողոցում կազմում է գրեթե 80 միլիոն ֆունտ ստերլինգ: