Թմրավաճառն ազատազրկվել է պանրի եւ հավելվածում լուսանկարների նկատմամբ սիրո պատճառով: Լիվերպուլից 39-ամյա Կառլ Ստյուարթը կիսվել է իր ձեռքի լուսանկարով, որում ներկայացրել է պանրի կտոր: Ոստիկանությունը վերլուծել է նրա մատնահետքերն ու բերման ենթարկել նրան: Սթյուարթը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման:

Իշխանությունները հայտարարել են, որ «Ստիլթոն պանրի նկատմամբ Ստյուարթի սերը» հանգեցրել է նրա ազատազրկմանը, հաղորդում է CNN-ը:

Նա բանտարկվել է, երբ խոստովանել է մեղքը կոկաին, հերոին եւ կետամին տեղափոխելու նպատակով դավադրության մեջ:

Ստյուարթն ուղարկել է նկար EncroChat-ում՝ ծածկագրված հաղորդագրությունների ծառայությունում, որն օգտագործվում է բացառապես հանցագործների կողմից, որում անցած տարի ներթափանցել է ոստիկանությունը խոշոր գործողության ընթացքում: