Երեքշաբթի Ֆլորիդա նահանգի Լիսբուրգ քաղաքի օդանավակայանի մոտակայքում հրշեջ ուղղաթիռի վթարի արդյունքում առնվազն մի մարդ է զոհվել: Այս մասին հայտարարել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դրա տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին ուսումնական վարժանքի ժամանակ: Ուղղաթիռում չորս մարդ կար: Ինչպես հայտնել են Լիսբերգի հրշեջ ծառայությունում, ողջ մնացածներ հավանաբար չկան: Ուղղաթիռում գտնվող եւս երեք մարդու որոնման աշխատանքները շարունակվում են:

Դաշնային ավիացիոն վարչությունն ու տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը հետաքննում են միջադեպը: