Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ականապատման մասին հայտարարությունից հետո ոչ Վիլնյուսը, ոչ Վարշավան, ոչ Լվովը, ոչ էլ Կիեւը չեն ցանկացել ընդունել Ryanair-ի ինքնաթիռը:

«Ինչո՞ւ անձնակազմի հրամանատարը որոշեց վայրէջք կատարել Մինսկում, երբ Վիլնյուսը մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա էր: Ինչո՞ւ ոչ ոք չցանկացավ ինքնաթիռն ընդունել, երբ մենք հայտնեցինք պայթուցիկների մասին. ոչ Վիլնյուսը, ուր այն թռնում էր, ոչ Վարշավան, ոչ Լվովը կամ Կիեւը: Ինչո՞ւ այժմ տառապող եւ ողբացողները չընդունեցին այդ ինքնաթիռը: Պատասխանատվությունի՞ց վախեցան: Թե՞ ինչ-որ մեկին իսկապես պետք էր, որպեսզի այն վայրէջք կատարի Մինսկում»,- «Sputnik Բելառուս»-ը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը:

Մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair-ի ինքնաթիռը ականապատման մասին հաղորդագրության պատճառով մշտապ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում: Բելառուս իրավապաշտպանները հայտնել են, որ ինքնաթիռում էր Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչը: Մինսկի օդանավակայանում փաստաթղթերը ստուգելիս Պրոտասեւիչը ձերբակալվել էր: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածով, այդ թվում՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու»: Նրան կարող է 15 տարվա ազատազրկում սպառնալ: Արեւմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵՄ-ն, քննադատել են տեղի ունեցածը: