Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքի թեթեւ ռելսային տրանսպորտի կայարանում կրակոցների հետեւանքով մի քանի մարդ է սպանվել եւ վիրավորվել, հաղորդել է շրջանի շերիֆի գրասենյակը, հաղորդել է Reuters-ը:

Սանտա Կլարա շրջանի շերիֆի տեղակալ Ռասել Դեվիսը հայտնել է, որ կրակողը մահացել է: «Չեմ կարող հաստատել վիրավորների եւ սպանվածների ճշգրիտ թիվը», - ասել է նա:

Մոտ 1 միլիոն բնակչություն ունեցող Սան Խոսե քաղաքը գտնվում է Սիլիկոնային հովտի՝ տեխնոլոգիական նորարարությունների համաշխարհային կենտրոնի եւ ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հանգույցի անմիջապես սրտում: