Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը Ժնեւում կայացած հանդիպմանը կարող են քննարկել Բաց երկնքի մասին պայմանագիրը (ԲԵՊ), բայց քանի որ Ռուսաստանի Դաշնությունը շուտով կավարտի դրա դենոնսացման ընթացակարգերը, Միացյալ Նահանգները քիչ ժամանակ ունեն իրենց նախկին որոշումները վերանայելու համար: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս (Բաց երկնքի պայմանագրի) թեման  հավանաբար ինչ-որ կերպ կշոշափվի: Ժամանակը կրճատվում է շագրենի կաշվի նման, մենք ընթացակարգեր ենք իրականացնում [ԲԵՊ-ի դենոնսացման վերաբերյալ], եւ դրանք շուտով կավարտվեն, Վաշինգտոնին շատ ժամանակ չի մնացել իր նախկին որոշումների վերանայման համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին` չի պլանավորում որդյոք Ռուսաստանն առաջարկել ԱՄՆ-ին վերադառնալ ԲԵՊ-ին Պուտինի եւ Բայդենի հանդիպմանը Ժնեւում:

Ավելի վաղ Պուտինը ԲԵՊ-ի դենոնսացման մաիսն օրինագիծ էր ներկայացրել Պետդումայում:  Գործնական առումով պայմանագիրը մասնակից պետություններին իրավունք է տալիս թռնել միմյանց ցանկացած տարածք` ռազմական գործողություններին հետեւելու համար՝ դիտարկման առաքելությունների համաձայնեցված եւ սահմանված քվոտաների համաձայն: Համաձայնագիրը կարգավորում է թռիչքների իրականացումը, սահմանում է փաստաթղթի դրույթների համապատասխանության մոնիտորինգի մեխանիզմը, պահանջներ է պարունակում օդանավերի համար, դիտարկման սարքավորումների կազմի եւ տեխնիկական պարամետրերի սահմանափակումներ: