ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Միացյալ արհմիությունների VIII համագումարի մասնակիցներին ուղղված իր ուղերձում երկրում վերջին տարիներին ստեղծված իրավիճակը որպես «պատմության մեջ ամենաբարդն» է գնահատել, ուղերձի տեքստը հրապարակվել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (ՑՏԱԿ) կողմից:

«Վերջին տարիներին, չնայած պատմության ամենաբարդ իրավիճակին, երկրի պետական ​​իշխանությունն ու կարգավիճակը կտրուկ աճել են... Հիմա մենք պետք է բարդ պայքար մղենք մի միջավայրում, որտեղ ամեն ինչի պակաս կա, սակայն սոցիալիզմի օրոք պտղաբեր կյանքի ստեղծումը, որը թույլ կտա բոլորին բարեկեցիկ ապրել՝ առանց որեւէ մեկին նախանձելու, ամենեւին էլ հեռավոր ապագայի խնդիր չէ»,- ասել է Կիմ Չեն Ընը` նշելով, որ ԿԺԴՀ-ն իր ձեռքբերումների համար պարտական ​​է բանվոր դասակարգի «անձնազոհ նվիրվածությանը եւ հերոսական պայքարին»:

ԿԺԴՀ ղեկավարը նաեւ հայտարարել է, որ երկիրը նոր դարաշրջան է թեւակոխել` «դուրս գալով պաշտպանության փուլի» եւ ինքնապահպանման փուլից, ուստի այժմ իրավիճակն արմատական ​​առաջընթաց, փոփոխություններ եւ աճի տեմպեր է պահանջում: