2020 ֆինանսական տարվա արդյունքում F-35A Lightning II-ը դարձել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ամենամարտունակ կործանիչը, գրում է Air Force Magazine-ը:

Պարբերականը նշում է, որ 2019-2020 թվականներին 5-րդ սերնդի կործանչի Mission Capable Rate (MCR)-ի ցուցանիշն աճել է 61,6 տոկոսից՝ հասնելով 76,07-ի: Այդ ընթացքում F-22A Raptor-ի պարամետրը փոխվել է՝ 50,57-ից հասնելով 51,98 տոկոսի: Մինչդեռ F-15C-ի, F-16C-ի եւ F-16D-ի MCR-ն աճել է, սակայն նվազել F-15D-ի եւ F-15E-ի մոտ:

Air Force Magazine-ը նշում է, որ F-35A Lightning II-ի մարտունակության կատարելագործումը բացատրվում է ինքնաթիռների պարկի թարմացմամբ, ինչպես նաեւ հասանելի պահեստամասերի թվի աճով եւ դրանց համար նոր պահեստների բացմամբ, ինչը հնարավոր է դարձել հինգերորդ սերնդի կործանիչների հավելյալ ֆինանսավորման շնորհիվ:

Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ Օդուժը պատրաստվում է աստիճանաբար ազատվել F-15C-ից եւ F-15D-ից, ինչպես նաեւ հետագայում F-22A Raptor-ից: