Արեւելյան Երուսաղեմից պաղեստինցիների ապագա վտարումը կարող է սրել լարվածությունն ու սրել տարածաշրջանում հետագա հակամարտությունները: Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքեն:

«Մենք մտահոգություն ենք հայտնել բոլոր կողմերի գործողությունների կապակցությամբ, որոնք կարող են առաջին հերթին լարվածության, հակամարտության եւ պատերազմի հանգեցնել եւ, ի վերջո, հետագայում էլ ավելի խաթարել դժվար հեռանկարները երկու պետությունների սկզբունքով հակամարտության լուծման համար,- ասել է Բլինքենը:- Հրադադարն ինքնանպատակ չէր, սակայն որքան էլ այն կարեւոր էր, բայց նաեւ միջոց էր՝ ավելի դրական բան կառուցելու որոշակի տարածություն ունենալու համար»:
Նրա խոսքով ՝ տարածաշրջան կատարած այցի ընթացքում ինքը իմացել է, որ երկու կողմերն էլ ցանկանում են պահպանել հրադադարի ռեժիմը: Ընդ որում, Բլինքենը ընդգծել է «տարբեր գործողություններից ծուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են ակամայից կամ ոչ բռնության նոր շրջան առաջացնել»:

Նա նշել է, որ Իսրայելի առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ մտահոգություն է հայտնել «Պաղեստինցիներին իրենց տներից վտարելու կապակցությամբ, որտեղ նրանք ապրել են տասնամյակներ եւ սերունդներ, ինչպես նաեւ՝ տների քանդման... եւ իհարկե՝ այն ամենի, ինչ եղել է Տաճարի լեռան վրա եւ դրա շրջակայքում»:

Բլինքենն ասել է, որ Պաղեստինի առաջնորդների հետ հանդիպումների ընթացքում նա մտահոգություն է հայտնել «բռնության հրահրման կամ անպատիժ շարունակվող բռնության», ինչպես նաեւ ահաբեկչության համար դատապարտված պաղեստինցիների ընտանիքներին «շատ խնդրահարույց» վճարների կապակցությամբ:

Նրա կարծիքով՝ ապագա բռնությունը կանխելու լավագույն միջոցներից մեկը Գազայում պաղեստինցիների համար հնարավորությունների ընդլայնումն է: Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը վնասել է տնտեսությունը: Գործազրկության մակարդակը գերազանցում է 50 տոկոսը, իսկ շրջափակման տնտեսական ծախսերը 16.7 մլրդ դոլար են գնահատվում: «Գազայում շատ մարդիկ շատ հրատապ կարիքներ ունեն, որոնք պետք է բավարարվեն»,- ասել է Բլինքենը: «ՀԱՄԱՍ-ը սնվում է հույսի եւ հնարավորության բացակայությունից: Այնպես որ, լավագույն պատասխանը փորձելն է ապահովել դա եւ համոզվել, որ պաղեստինյան իշխանությունը որոշակի դեր է խաղում այդ հույսի ապահովման եւ հնարավորությունների համար, ուստի ես կարծում եմ, որ դա խորը ռազմավարական իմաստ ունի»: