Գերմանիան առաջին անգամ խոստովանել է, որ իր գաղութային օկուպացիայի ընթացքում ցեղասպանություն է իրականացրել Նամիբիայում: Աֆրիկյան երկրում ծրագրերին օգնելու համար Բեռլինն ավելի քան մեկ միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն է խոստացել, հաղորդում է AFP-ն:
1904–08-ին տեղի ունեցած սպանդում, որը հետագա տարիներ թունավորեց Նամիբիայի եւ Գերմանիայի հարաբերությունները, գերմանացի գաղութային վերաբնակիչները տասնյակ հազարավոր հերերոների եւ նամաների ոչնչացրեցին:
Չնայած Բեռլինը նախկինում խոստովանել էր, որ վայրագությունները կատարվել են իր գաղութային իշխանությունների կողմից՝ այն մի քանի անգամ հրաժարվել է ուղիղ հատուցումներից:
«Հիմա մենք այդ իրադարձությունները պաշտոնապես կկոչենք այսօրվա տեսանկյունից՝ ցեղասպանություն»,- ասվում է արտգործնախարար Հայկո Մաասի հայտարարության մեջ:
Նա ողջունել է 1884-1915 թվականներին Բեռլինի կողմից պահվող տարածքներում իրադարձությունների մասին համաձայնագիրը Նամիբիայի հետ ավելի քան հինգ տարի տեւած բանակցություններից հետո:
«Հաշվի առնելով Գերմանիայի պատմական եւ բարոյական պատասխանատվությունը՝ մենք ներողություն կխնդրենք Նամիբիայից եւ զոհերի սերունդներից «կատարված վայրագությունների» համար»,- ասել է Մաասը:
«Որպես զոհերին հասցրած ահռելի տառապանքը ճանաչելու նշան՝ երկիրը 1.1 միլիարդ եվրո կտրամադրի Նամիբիայի վերակառուցմանը եւ զարգացմանը»:
Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ այդ գումարը կվճարվի ավելի քան 30 տարի, եւ այն առաջին հերթին պետք է օգուտ բերի հերեոների եւ նամաների հետնորդները:
Սակայն Մաասը պարզաբանել է, որ վճարումը չի բացում «փոխհատուցման օրինական պահանջի» դուռը:
Նամիբիան 1884-1915 թվականներին Բեռլինի կողմից Գերմանիայի Հարավ-Արեւմտյան Աֆրիկա էր կոչվում, այնուհետեւ 75 տարի ընկավ Հարավային Աֆրիկայի տիրապետության տակ, իսկ 1990 թվականին վերջապես անկախացավ:
1904 եւ1908 թվականների միջեւ սպանվեց առնվազն 60.000 հերեո եւ մոտ 10 000 նամա: Գաղութային զինվորները մասսայական մահապատիժներ էին իրականացնում, տղամարդկանց, կանանց եւ երեխաներին ուղարկում էին անապատ, որտեղ հազարավոր մարդիկ մահանում էին ծարավից, եւ տխրահռչակ համակենտրոնացման ճամբարներ ստեղծեցին, օրինակ՝ Շարք Այլենդում:
.





























