ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը չի սատարել «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին Բայդենի վարչակազմի որոշմանը, գրում է Washington Examiner-ը:

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի՝ գիտության հարցերով կոմիտեի առջեւ՝ նա նշել է, որ էներգետիկայի նախարարությունը չի մասնակցել Պետդեպարտամենտի որոշմանը, որում աշխարհաքաղաքական պատճառներ են մեջբերվել պատժամիջոցներից հրաժարվելու համար:

Գրանհոլմը հայտարարել է, որ դեմ է «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման ավարտին, քանի որ բնական գազի նոր ենթակառուցվածքային նախագիծը վնաս կհասցնի իր գործակալության շահերին գլոբալ արտանետումների կրճատման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարում: «Այս խողովակաշարի շատ վտանգավոր պատճառներից մեկն այն է, որ դրանով Երկիր է տեղափոխվում բնական գազի ամենակեղտոտ ձեւը՝ առանց մեթանի արտանետման որեւէ երաշխիքի,- ասել է Գրանհոլմը: «Դա վատ է մեր կլիմայի համար»,- ասել է նա: