Իսրայելի ազգային հետախուզական գործակալության («Մոսադ») ղեկավար Յոսի Քոենը իր պաշտոնավարման ավարտից հետո դիտարկում է Պարսից ծոցի երկրների հետ աշխատող նոր ներդրումային ֆոնդում աշխատելու հնարավորությունը:

Ըստ իսրայելական Walla պորտալի, որը վկայակոչում է բարձրաստիճան պաշտոնյաներին, Քոենը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 1-ին, մի քանի շաբաթ առաջ բանակցություններ է վարել նոր ներդրումային ֆոնդին միանալու համար, որի ստեղծման վրա աշխատում է նրա ընկերը՝ ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Սթիվեն Մնուչինը:

Ըստ աղբյուրների՝ Քոենը դեռ վերջնական որոշում չի կայացրել, հայտնի է, որ հիմնադրամին կմիանա Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը:

Times of Israel-ը հայտնում է, որ այդ քայլը առկա ընթացակարգերի խախտում կնշանակի, որոնք թույլ չեն տալիս Քոենին  այնպիսի գործունեություն իրականացնել, որը կարող է վտանգել տեղեկատվությունը կամ հարցերը, որոնք կապված են «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնեական պարտականությունների հետ:

Նշվում է, որ վերջին տարիներին Քոենը հետախուզական կապեր է հաստատել Իսրայելի ու արաբական երկրների՝ Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ: