ՆԱՏՕ հազարավոր զինծառայողներ, մի քանի ռազմանավեր եւ տասնյակ ինքնաթիռներ մասնակցում են զորավարժություններին, որոնք ընդգրկում են Ատլանտիկան, Եվրոպան եւ Սեւ ծովի շրջանը։ Զորավարժությունները, որոնք ստացել են Steadfast Defender 21 անվանումը, ուղղված են պարզելու ռազմական կազմակերպության արձագանքը իր ցանկացած անդամի դեմ հարձակման դեպքում, տեղեկացնում է AP-ը։
Զորավարժությունները նպատակ ունեն ստուգել Ամերիկայից զորքեր նետելու եւ մատակարարման գծերը բաց պահելու ՆԱՏՕ կարողությունը։
Վերջին տարիներին Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները զորքեր եւ տեխնիկա են տեղակայել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Լեհաստանում, որպեսզի փորձեն համոզել Ռուսաստանի հարեւան պետություններին։
ՆԱՏՕ բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, որ զորավարժությունները, որոնց մասնակցում է մոտ 9000 զինծառայող 20 երկրից, ուղղված են ոչ թե Ռուսաստանին, այլ Սեւծովյան տարածաշրջանին։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ զորավարժությունները կարեւոր ազդանշան են ցանկացած պոտենցիալ հակառակորդի համար առ այն, որ՝ «ՆԱՏՕ-ն պատրաստ է»։





























