Ուկրաինայի կառավարությունը մայիսի 29-ից արգելել է բելառուսական ինքնաթիռներին օգտագործել երկրի օդային տարածքը, հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ վկայակոչելով ենթակառուցվածքի նախարարությունը:

Բելառուսական ինքնաթիռները չեն կարողանա օգտագործել Ուկրաինայի տարածքը որպես տարանցում, ինչպես նաեւ` վայրէջք կատարել երկրի օդանավակայաններում: Նախարարների կաբինետը համապատասխան արձանագրային հրամանը տվել է ենթակառուցվածքների նախարարությանը եւ «Ուկրաէրորուհու»-ին, փոխանցում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները կառավարությունում:

«Հանձնարարվել է մայիսի 29-ին ժամը 00:00-ից Բելառուսի Հանրապետության ռեգիստրներում գրանցված օդանավերի կողմից Ուկրիանայի օդային տարածքի օգտագործման արգելք սահմանել»,- ասել է աղբյուրը: