215 երեխայի մնացորդներ են հայտնաբերվել Կամլուպս քաղաքի կանադական նախկին հնդկացիական դպրոցում։ Այս մասին գրում է CNN-ը։
Պեղումները նախաձեռնել էր տեղի հնդկացիական համայնքը։ Երեխաները, որոնց գտել են դպրոցի տարածքում, անհայտ կորած էին համարվում. նրանց մահերը համարվել են «չվավերացված մահացու դեպքեր»։ Տասնամյակներ շարունակ Հարվի Մաքլեոդը, որը երկու տարի հաճախել էր դպրոց 1960-ականների վերջերին, հետաքրքրվել էր, թե ինչ է պատահել իր ըկերներին եւ համադասարանցիներին։ «Երբեմն մարդիկ չէին վերադառնում, մենք ուրախ էինք նրանց համար, մենք մտածում էինք, որ նրանք կարողացել են փախչել։ Երեկ ես հասկացա, թե որքան ուժեղ էի ես, երբ փոքր տղա էի, որքան ուժեղ էի, որպեսզի այսօր այստեղ լինեմ, որովհետեւ ես գիտեմ, որ շատ մարդիկ տանը չեն հայտնվել։ <…> Սիրտս կոտրված է, այնքան ցավալի էր ու ահավոր վերջապես լսել եւ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իրականում»,- ասել է Մաքլեոդը, որը հիմա գլխավորում է Բրիտանական Կոլումբիայի Նիկոլաի Վերին խումբը (բնիկ ժողովուրդների հանրույթ)։
Կամլուպսի հնդկացիական դպրոցը ամենամեծերից մեկն էր Կանադայում եւ գործել է 19-րդ դարավերջից մինչեւ 1970-ական թվականների վերջը։ Այն բացվել եւ կառավարվում էր կաթոլիկ եկեղեցու կողմից այնքան ժամանակ, մինչեւ որ դաշնային կառավարությունն ստանձնեց դրա կառավարումը 1960-ականների վերջին։





























